Արմինֆո. ՀՀ կառավարության այսօրվա նիստն սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Ինչպես նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 23 տարի առաջ իրականացված ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության եւ անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ: Նա հիշեցրել է, որ այդ օրը խորհրդարան ներխուժած ահաբեկչական խումբը ինքնաձիգերով սպանեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին եւ Միքայել Քոթանյանին:
Կառավարության ղեկավարն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել ահաբեկչության զոոհերի հիշատակը։