Արմինֆո. Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր: Շնորհակալություն հոսպիտալների բուժանձնակազմերին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար», - ասվում է հաղորդագրությունում: