Արմինֆո.Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի՝ որևէ վայրում կամ որոշակի ժամանակահատվածում հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով թուրքական Sabah թերթի հրապարակումն այն մասին, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։
Նա ընդգծել է, որ առաջիկայում նախատեսված է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում սահմանին ՝ քննարկելու համար հուլիսին ձեռք բերված երկու պայմանավորվածությունների իրագործումը: ԱԳՆ մամուլի քարտուղարի ասելով, պայմանավորվածությունները վերաբերում են ուղիղ ավիաբեռնափոխադրումների մեկնարկին և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացմանը։