Արմինֆո. Ուկրաինայի Խմելնիցկի մարզի Շեպետովկա քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար ՝ ի հիշատակ ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերի։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ուկրաինայի հայերի միությունից, հուշարձանն օծել է ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ արդեն 4 տասնյակ նման խաչքարեր են տեղադրվել Ուկրաինայի բոլոր մարզերում։
Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Շեպետովկայի ռազմական-քաղաքացիական վարչակազմի ղեկավարը, Ուկրաինայի Հռոմեական-կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ: