Արմինֆո.Ցեղասպանագետներին միավորող աշխարհի խոշորագույն եւ ամենահեղինակավոր կազմակերպության՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) Գործադիր խորհուրդը միաձայն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Հարավային Կովկասի բնիկ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին հայտարարությունը», որում, մասնավորապես, ասվում է.
«Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության Գործադիր խորհուրդը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի Հանրապետություն և հայ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիան հանրապետությունում և Արցախում (Լեռնային Ղարաբաղ) և մտահոգություն է հայտնում այդ տարածքի հայ բնակչության նկատմամբ ցեղասպանության վտանգի առնչությամբ։
Ցեղասպանության վտանգը վերացնելու նպատակով Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի գործադիր խորհուրդը կոչ է անում.
• Միջազգային հանրությունը և ակադեմիական և մշակութային կազմակերպությունները դատապարտել Ադրբեջանի բռնությունն ու ատելության խոսքը Հայաստանի դեմ և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ադրբեջանին ստիպելու դադարեցնել ռազմական գործողություններն ու ատելության խոսքը Հայաստանի Հանրապետության և Արցախի բնիկ հայերի դեմ:
• Ադրբեջանը պետք է կատարի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ժամանակավոր միջոցների մասին որոշումը։
• Ադրբեջանը հեռացնել իր զինվորներին Հայաստանի Հանրապետության տարածքից և հարգել արցախահայության ինքնորոշման իրավունքը, որը երաշխավորված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ (Գլուխ I, հոդված 2):
• Միջազգային հանրությունը պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմին ագրեսիայի (հանցագործություններ խաղաղության դեմ), ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք իրականացվել են Հայաստանի և հայերի դեմ 2020 թվականի սեպտեմբերից»։
Ամբողջական բանաձեւը, հարուստ պատմական ակնարկով եւ Ադրբեջանի հանցագործությունների մանրամասն նկարագրությամբ՝ կազմակերպության կայքում.
https://genocidescholars.org/wp-content/uploads/2022/10/IAGS-EB-Statement-Armenia-Azerbaijan-Oct-2022.pdf?fbclid=IwAR2JQLXsReCvE6mvy4bdOj-dhJTNfYRNk0_Hu2ZVQSq-Vg7OkdrQxL-yaao