Արմինֆո. Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Հայկական կողմը կորուստներ չունի: 08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է», - ասվում էր հաղորդագրությունում: