


Արմինֆո. ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովը նախապատրաստվում է, դրա անցկացման ամսաթվի և վայրի մասին Կրեմլը կտեղեկացնի։ Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հավելենք, որ երեկ երեկոյան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաղորդել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան՝ մասնակցելու հերթական եռակողմ գագաթնաժողովին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ համալիրը:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հաղորդել էին, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերի վերջին Սոչիում:



