


Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ԵԱՀԿ-ը հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի երկիր: Ինչպես ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում, "այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում' ԵԱՀԿ մանդատի և փորձի հիման վրա' անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում":
Միջազգային փորձագետներից եւ ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող շրջաններ եւ տեղում խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային եւ տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ:
Նշենք, որ ԵԱՀԿ առաքելության առաջիկա այցի մասին օրերս հաղորդել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ "Հայաստանն ակնկալում է միջազգային մասնակցություն և դեր Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ "Մենք ակնկալում ենք փաստերի հավաքագրում և փաստական ապացույցներ մեր պնդումների վերաբերյալ, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ", - ասել է Միրզոյանը:



