Արմինֆո.Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը խոստովանել է, որ կարգավորման արեւմտյան նախագիծը ենթադրում է Արցախի ինքնավարություն Ադրբեջանի կազմում ՝ հայկական մշակութային ժառանգության պահպանման եւ հայ բնակչության անվտանգության պարտադիր երաշխիքների պայմանով:
"Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը և մյուսլ երկրները պետք է հասկանան, որ Խորհրդային Միության ժամանակ կային ինքնավար մարզեր։ Եվ խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մասին է։ Այո, Ադրբեջանը հանրապետություն էր, բայց նաև Արցախը ինքնավարություն էր։ Եվ դա պետք է շարունակվի։ Այսինքն,
Ադրբեջանը, որպես խաղաղության պայմանագրի մասնակից, պետք է հասկանա, որ Արցախն ունի կարգավիճակ և պետք է նրան որոշակի ինքնավարություն տա՝ այնտեղ հայկական մշակույթի ու մարդկանց պահպանման նպատաակով", - ասել է կոնգրեսականը ՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։
Ընդ որում, նա արձանագրել է այն իրողությունը, որ Ադրբեջանը չի ցանկանում դա ընդունել, սակայն իրավիճակը հետագայում կփոխվի։ Նրա համոզմամբ՝ կարգավիճակի հարցը պետք է ներառվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրում։
Դիտարկմանը, թե՝ ըստ փորձագետների, կողմերի միջեւ առկա տարաձայնությունների պատճառով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը հետագային թողնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն ավելի ընդունելի է, քան Արեւմուտքի առաջարկը՝ ինքնավարությունը Ադրբեջանի կազմում, որն արդեն հանգեցրել է հայ բնակչության ջարդերի, Փալոնը հայտարարել է, որ բացարձակապես համաձայն չէ ռուսական առաջարկի հետ: "Ինձ, ընդհանրապես, չի հետաքրքրում, թե ինչ են ասում ռուսները։ Ռուսաստանն, ընդհանրապես, դեր չի խաղում և չի խաղալու ապագայում։ Նրանք ամեն ինչ ուզում են հետաձգել: Չեչնիան նույնպես ինքնավարության կարգավիճակ ուներ Ռուսաստանի կազմում։ Հետևաբար, ես Պուտինին չեմ լսում, ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե նա ինչ է ասում Արցախի կարգավիճակի հարցով",- ասել է կոնգրեսականը, հավելելով, որ ինքը որևէ բան հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում։
Պարզաբանելով՝ թե ինչով է պայմանավորված Արեւմուտքի ակտիվացումը Հայաստանում, կոնգրեսականը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խթանմանը: Նրա հավաստմամբ՝ Հայաստանն արևմտամետ երկիր է, սակայն անվտանգության հարցով օգտվել է նաև Ռուսաստանի աջակցությունից։ "Սակայն, այդ աջակցությունը, կարծես թե, դադարել է, և այս առումով չափազանց կարևոր ենք համարում ներգրավվելն՝ ԱՄՆ-ի, արևմտյան երկրների համար", - ասել է նա, հավաաստիացնելով, որ ԱՄՆ-ը կարող է մեծ դեր խաղալ ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի անվտանգության ապահովման գործում։
Ընդ որում, կոնգրեսականը կարծում է, որ Հայաստանին ձեռնտու կլիներ, եթե նա լիներ Եվրամիության անդամ և ավելի սերտ կապեր ունենար ՆԱՏՕ-ի հետ։ Նրա խոսքով գուցե հիմա ժամանակն է նայել այդ ուղղությամբ, քանզի տպավորություն է ստեղծվում, որ "անվտանգության ռուսական դաշնագիրը Հայաստանը չի ներառում"։ Նա նաև վստահեցրել է, որ ռուսական ռեսուրսները սպառված են ուկրաինական պատերազմով, և, հնարավոր է, նա, նույնիսկ, ցանկանա օգնել Հայաստանին, բայց դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ չի ունենա։ Ընդ որում, նա կանխատեսել է Ուկրաինայում Ռուսաստանի մոտալուտ պարտությունը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ