


Արմինֆո.ԵԽԽՎ պատգամավորները հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որով դատապարտում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան ՝ կոչ անելով անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին:
ԵԽԽՎ կայքում հրապարակված հայտարարությունում, որի տակ ստորագրել են խորհրդարանական վեհաժողովի 47 պատգամավորներ, մասնավորապես, ասվում է. "Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք հետևյալը.
2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ։ Ռազմական ագրեսիայի այս չհրահրված ակտերով Ադրբեջանը նաև հարվածներ է հասցրել Հայաստանի խիտ բնակեցված բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչը հանգեցրել է հարյուրավոր մարդկային զոհերի, այդ թվում ՝ խաղաղ բնակչության շրջանում։ Կան խոշտանգումների, գերիների և զոհված զինվորների, այդ թվում ՝ կանանց խոշտանգման դեպքերի սարսափելի վկայություններ։
Մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, միջազգային հումանիտար իրավունքը և Եվրոպայի խորհրդի հանդեպ Ադրբեջանի կանոնադրական, կոնվենցիոն և անդամային պարտավորությունները ։
Մենք նաեւ դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմագերիների եւ հերեվարված հայերի նկատմամբ կանխամտածված սպանությունները, խոշտանգումները եւ անմարդկային վերաբերմունքը, որոնց տեսագրությունները հրապարակվել են սոցիալական ցանցերում:
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի ցանկացած հետագա գործողությունից և խաղաղ մասնակցել բանակցային գործընթացին ։
Մենք պահանջում ենք Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրս բերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերիների և այլ գերիների անհապաղ հայրենադարձ"։



