


Արմինֆո.Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: «Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է», - ասվում է հաղորդագրությունում:



