Արմինֆո. Հոկտեմբերի 14-ին Բուլղարիայում կայացած "Միսիս Եվրոպա-2022" կանանց և մայրերի գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Արցախից (Հադրութ) մոդել Վերա Սաֆարյանը:
Ժյուրիի գնահատմամբ՝ Վերա Սաֆարյանը գեղեցկության մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը։ "Ինձ համար պատիվ էր ներկայացնել իմ երկիրը Mrs Europe 2022 մրցույթում", - գրել է մոդելն իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով ծնողներին, մրցույթի կազմակերպիչներին:
Հավելենք, որ Վերա Սաֆարյանը ծառայել է բանակում և պաշտպանել Հադրութը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Վերան Արցախյան առաջին պատերազմի հերոս Արտյուշա Սաֆարյանի դուստրն է։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ