


Արմինֆո.Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այդ մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է», - ասվում է հաղորդագրությունում:



