Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ կոռեկտ եւ անընդունելի է համարել Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները:
"Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում ՝ Ղարաբաղում ։ Երեկ զարմանքով կարդացի Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանությունները հոկտեմբերի 6-ի հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Կարծում եմ, որ այդ հայտարարությունները, որոնցում բացակայում է հակամարտության բուն ընթացքի եւ կողմերի դիրքորոշումների ըմբռնումը, ոչ կոռեկտ եւ անընդունելի են հնչել", - ասել է Պուտինը ԱՊՀ-ի նեղ կազմով գագաթնաժողովում:
Նա հավելել է, թե, հնարավոր է, իրենք դա դեռ քննարկեն Ֆրանսիայի նախագահի հետ։ "Ամեն դեպքում, Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում ՝ Ղարաբաղի, եւ՝ նրա շուրջ կապված հարցերը", - ընդգծել է Պուտինը:
Հիշեցնենք, որ France-2 հեռուստաալիքի եթերում Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանն օգտագործել է այդ հակամարտությունը, նա միջամտել է այդ հակամարտությանը: "Նա ակնհայտորեն խաղում էր Ադրբեջանի խաղը ՝ Թուրքիայի մասնակցությամբ, և վերադարձավ այնտեղ, որպեսզի թուլացնի Հայաստանը, որը դեռ վերջերս իր մերձավոր երկիր էր։ Եվ տեսնում եք, որ այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, Ռուսաստանի ապակայունացնող մանեւրն է, որը Կովկասում ձգտում է անկարգություններ ստեղծել, որպեսզի թուլացնի եւ պառակտի մեզ բոլորիս", - ընդգծել է Մակրոնը ։ Ընդ որում, նա հավելել է, որ այսօր Ֆրանսիան միջնորդական ուժ ունի, եւ նա դա անկեղծորեն օգտագործել է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը (հոկտեմբերի 6 - ին Պրահայում-խմբ.): "Եվ մենք հայերին ու Հայաստանին միայնակ չենք թողնի", - ամփոփել է Մակրոնը ։