Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը այս օրերին գտնվում է ՀՀ- ում և հանդիպումներ է ունենում ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ։
Արցախի ԱԺ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, քննարկվում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։ Հոկտեմբերի 13-ին, ԱՀ պատվիրակությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջնորդությամբ հանդիպում է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ և քննարկել վերոնշյալ խնդիրներին առնչվող հարցեր։ Արցախի պատվիրակությունը ՀՀ ԱԽ քարտուղարին է ներկայացրել պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը։
ԱՀ պատվիրակությունն ընդգծել է, որ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի
Արցախի ապագան Ադրբեջանի կազմում' շեշտելով, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը' պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ։