


2014 թվականի
արդյունքներով Ամերիաբանկը, հիմնական ցուցանիշներով, ամրապնդել է առաջատարի իր
դիրքերը:
Այսօր Երևանում կայացած
մամուլի սսուլիսում
նման կարծիք
է հայտնել
Ամերիաբանկի Տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն Գևորգ
Թառումյանը:
Մասնավորապես,
բանկի ակտիվները 2014 թվականին աճել են 27%, 2015 թվականի հունվարի 1-ին կազմելով
մոտ 400 մլրդ. դրամ: Ընդհանուր պարտավորություններն աճել են 29%, մինչև 357,4 մլրդ
դրամ, պարտավորությունները հաճախորդների հանդեպ` 23%, մինչև 208,7 մլրդ դրամ:
Բանկը զգալիորեն մեծացրել է նաև իր վարկային պորտֆելը`մոտ 63%, մինչև 281,7 մլրդ
դրամ (ներառյալ ՓՄՁ վարկերը, որի աճը կազմել է 73%, մանրածախ վարկերը`2,6 անգամ և
հիփոթեքային վարկերը 67%): Բանկն 2014 թվականը եզրափակել է 7.1 մլրդ դրամ զուտ
շահույթով, տարեկան աճը` 18%: Այս ցուցանիշներով Ամերիաբանկն առաջին հորիզոնականն
է զբաղեցրել ՀՀ բանկային համակարգում:
«2014 թվականի
արդյունքներով Ամերիաբանկն աճ է արձանագրել նաև ֆիզիկական անձանց ժամկետային
ավանդների գծով, ինչը վկայում է կայուն զարգացման և բնակչության բարձր վստահության
մասին: Բանկի այս ցուցանիշն աճել է 27%, 2015-ի հունվարի 1-ին կազմելով ավելի քան
86 մլրդ դրամ, իսկ ընթացիկ հաշիվներն աճել են 11%», - նշել է Գ. Թառումյանը:
Միևնույն ժամանակ, աելացել է նաև բանկի հաճախորդների բազան, մասնավորապես,
ֆիզիկական անձանց թիվն աճել է 23%, իսկ կորպորատիվ հաճախորդներինը`17%:
Նշենք,
որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և
մանրածախ բանկային ծառայություններ է տրամադրում բանկային լուծումների համապարփակ
փաթեթի տեսքով: Բանկի բաժնետերերն է Ameria Group CY Ltd. ընկերությունը, որը
մասնաբաժինը բանկի կապիտալում կազմում է 100%:


