


ՀՅԴ կուսակցության միջնորդությամբ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ԲՀԿ առճակատումից հետո նման հանդիպումն ուղղակի անհրաժեշտ էր`Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետագա սրացումը կանխելու նպատակով:
ԱրմԻնֆո-ի`իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն, հանդիպումը որոշ չափով արդյունավետ էր, և կողմերը փոխհամաձայնության են հանգել: Ինչպես կփոխվի դրանից հետո ԲՀԿ վարքագիծը, որը ՀՀԿ Խորհրդի նիստից և Գագիկ Ծառուկյանի հասցեին նախագահի քննադատությունից հետո կտրուկ արմատական դիրքորոշում էր զբաղեցրել, և կշարունակեն արդյոք իշխանությունները ԲՀԿ առաջնորդի նկատմամբ պատժիչ գործողությունները, աղբյուրները դժվարացել են ասել:
Նշենք, որ նախօրեին Երևան է ժամանել ՙՏաշիր-գրուպ՚ հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով հանդիպել է Ծառուկյանի հետ: Նպատակը ևս Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հաշտեցումն էր:


