


Արմինֆո. ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
"Այն բանից անմիջաապես հետո, երբ Հայաստանը խնդրես ՀԱՊԿ արտահերթ գագաթաժողով գումարել, այն կայացավ, որոշվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, միացյալ շտաբի ղեկավարին: Նրանք գնացել են այնտեղ, առաջարկություններ են բերել, այդ առաջարկությունները մեզ մոտ են արդեն ավելի քան մեկ ամիս։ Դրանց էությունն այն է, որ ՀԱՊԿ դիտորդները ուղարկվեն Հայաստանի տարածք, Ադրբեջանի հետ սահման, ՀԱՊԿ դիտորդական առաքելություն", - ասել է Լավրովը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում: Նա նշել է, որ միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է գումարվի ՀԱՊԿ նախագահի կողմից:
"Դա այժմ Հայաստանի Հանրապետությունն է, ուստի, հենց որ դուք ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք նման առաքելությանը պաշտոնապես հավանություն տալ, այն կկարողանա անցնել աշխատանքի", - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
Իր հերթին՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն սպասում է դիտորդների։ "Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրամիության ներկայացուցիչ Շառլ Միշելի նախաձեռնությամբ հանդիպում է եղել Պրահայում, այնտեղ պատրաստակամություն է ձեռք բերվել առ այն, որ Եվրամիության առաքելությունը Հայաստան կայցելի՝ փաստերին ծանոթանալու համար, հետո նրանք, հավանաբար, զեկույց կունենան", - ասել է Միրզոյանը:
"Ինձ հենց նոր տեղեկացրել են, որ, կարծես, Եվրամիությունն արդեն նման fact-finding mission ուղարկելու որոշում ունի", - հավելել է նա:
ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Եվրամիության առաքելությունը Հայաստան կայցելի: Լավրովը այդ կապակցությամբ հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի նման նստաշրջան անցկացնել՝ առցանց ռեժիմով։



