


Արմինֆո.Աստանայում ընթանում է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այդ մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հավելենք նաև, որ, ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՀ ԱԳՆ-ը, ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսվում է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպում:



