
Արմինֆո.Իրանական Mehr պարբերականը վերլուծական նյութ է հրապարակել ՝ "Ի՞նչ ռազմավարական նպատակներ է հետապնդում Ամերիկան Հարավային Կովկասի տարածաշրջանում" վվերնագրով:
Պարբերականի վերլուծաբանները հիշեցնում են, որ Խորհրդային Միության փլուզումից հետո 1990-ականներին Հարավային Կովկասի նորանկախ հանրապետությունները աշխարհաքաղաքական մրցակցության վայր դարձան տարածաշրջանային երեք տերությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։ "Այն ժամանակից ի վեր Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև անվտանգության ամենամեծ խնդիրը եղել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի պատկանելության վերաբերյալ վեճը։ Չնայած ՄԱԿ-ը եւ միջազգային կազմակերպություններն այդ տարածաշրջանը համարում էին Ադրբեջանի տարածքի մի մասը, այդ տարածաշրջանի սահմանները վերջին երեք տասնամյակների ընթացքում անձեռնմխելի էին՝ թուրքերի ներքին թուլության եւ Մոսկվայից Երեւանի կախվածության պատճառով: Արտատարածաշրջանային կառավարությունների կողմից աջակցության ուժեղացմամբ եւ Ադրբեջանի տնտեսության աստիճանական աճին զուգընթաց, հատկապես, գազի հանքավայրերի բացումից հետո, այդ տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակությունը կրկնապատկվել է, եւ արտատարածաշրջանային խաղացողները բացել են իրենց դռները դեպի Կասպից ծովի ավազան: Նման իրավիճակում Անկարան եւ Թել Ավիվը, ուժեղացնելով իրենց քաղաքական, ռազմական եւ ուժային աջակցությունը Բաքվի Հանրապետությանը, հիմք են ստեղծել տարածաշրջանում լարվածության ակտիվացման եւ 2020 թվականին ղարաբաղյան պատերազմում ադրբեջանցիների հաղթանակի համար", - նշում են հրապարակման հեղինակները:
Դրա հետ մեկտեղ, ուշադրություն է սեւեռվում այն փաստին, որ, չնայած "Հայաստանից ղարաբաղյան տարածաշրջանի վերադարմանը", Ադրբեջանի շարունակվող ռազմական գործողությունները ցույց են տալիս կովկասյան տարածաշրջանի համար ավելի խոշոր նախագծի: Այս համատեքստում հիշեցվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին հայտարարություններում "Ղարաբաղն ու Զանգեզուրի միջանցքը" անվանել է Ադրբեջանի երկու ազգային նպատակ։ "Բաքուն նաև հայտարարել է, որ ճանաչում է 1919թ. սահմանները։ Այդ հայտարարությունները նշանակում են Ադրբեջանի ծրագիր՝ օկուպացնել Հայաստանի հարավը և կտրել Իրանի և Հայաստանի միջև սահմանը (դարպաս դեպի Եվրոպա)։ Նման պայմաններում սաուդցի պաշտոնյաների այցը Բաքու՝ սիոնիստական և թուրք պաշտոնյաների հետ, վկայում է մեր երկրի հյուսիս-արևմտյան սահմաններին վտանգավոր տեղաշարժերի մասին։ Անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը այցելել էր Ադրբեջան և հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Իհարկե, նա միակ ճանապարհորդը չէր Բաքվում։ Վերջին օրերին այդ երկիր են այցելել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և սիոնիստական ռազմական նախարար Բեննի Գանցը", - հավելում են իրանցի վերլուծաբանները։
Արձանագրվում է, որ Բեննի Գանցի այցը Բաքու տեղի է ունեցել սիոնիստական ռեժիմի պետական-մասնավոր հատվածի լուրջ ներդրումների ֆոնին՝ նոր տեխնոլոգիաների փոխանցման, արդյունաբերական կենտրոնների ստեղծման, զբոսաշրջության եւ Ադրբեջանին հարձակողական-պաշտպանական զենքի վաճառքի ոլորտներում, ինչպիսիք են հակահրթիռային համակարգերն ու անօդաչու սարքերը:
Ընդ որում, պարբերականի վերլուծաբանները նշում են, որ մյուս կողմից, Ադրբեջանը դարձել է նավթի խոշոր արտահանող իսրայելական ռեժիմի համար և իր տարածքը վերածել Իրանի դեմ լրտեսության և դիվերսիաներ ծրագրելու վայրի: "Մասնակցելով Բաքու-Ջեյհան նախագծին եւ տարեկան 24 մլն դոլար հատկացնելով Բաքվին ու Թբիլիսիին՝ Միջերկրական ծով էներգիա փոխանցելու համար, Թել Ավիվն այժմ նավթի իր պահանջարկի 30 տոկոսն ապահովում է Ադրբեջանից ։ Բաքվի հետ հարաբերություններում սիոնիստական ռեժիմը ձգտում է Իրանի սահմանների մոտ ռազմահետախուզական բազա ստեղծել, պանթյուրքական շարժումներ խթանել՝ Իրանի ադրբեջանալեզու նահանգների վրա ազդելու համար, կտրել Թեհրանի միջանցքային հաղորդակցությունը Եվրոպայի հետ, թալանել Իրանի ածխաջրածնային ռեսուրսները", - ասվում է հրապարակման մեջ։
Վերլուծությունում նշվում է, որ եւս մեկ այցելու էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որը Բաքու այցելության ընթացքում հայտարարել է, թե "Հայաստանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները եւ հրադադարի խախտումները եւ կենտրոնանա խաղաղ բանակցությունների վրա": "Այդ հայտարարություններն արվել են այն ժամանակ, երբ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական բանակը սկսել է Հայաստանի հարավային շրջաններում գյուղեր գրավելու քաղաքականությունը և, կարծես, ձգտում է օկուպացնել Սյունիքի տարածքը։ Անցյալ շաբաթ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը Պրահայում աննախադեպ հանդիպում են անցկացրել։
Որոշ հայկական աղբյուրներ կարծում են, որ Փաշինյանն ընկրկել է Բաքվի պահանջներին դեմ, և, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքի գործարկման հնարավորության հարցում ճնշումն ուժեղացվել է։ Մինչդեռ, իր նախորդ հայտարարություններում Հայաստանի վարչապետը հերքել էր Ադրբեջանի համար միջանցք ստեղծելու թույլտվությունը և խոսել Բաքվի էքսցեսներին դիմադրելու մասին։
Թվում է՝ Նենսի Փելոսիի այցը Երեւան եւ Կասպից ծովից դեպի եվրոպական մայրցամաք էներգառեսուրսների փոխադրման երթուղին ստեղծելու Ամերիկայի ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամի թեժ պահին, լուրջ դեր են խաղացել Փաշինյանի կարծիքը փոխելու հարցում", - ասված է պարբերականի վերլուծությունում։
Ընդ որում, նշվում է նաեւ Սաուդյան Արաբիայի ձգտումը՝ Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման միջոցով ուժեղացնել էթնիկ եւ անջատողական հոսանքներն Իրանի քաղաքական աշխարհագրությունում, ուժեղացնել սալաֆիական ահաբեկչական խմբավորումները, Թեհրանին զրկել աշխարհաքաղաքական առավելություններից տարածաշրջանում:
"Տպավորություն է ստեղծվում, որ Թել Ավիվն ու Էր Ռիադը ձգտում են ընդլայնել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում իրենց համագործակցությունը Իրանի հյուսիսային սահմաններում՝ ընդհանուր թշնամու առկայության պատճառով։ Հետևելով Իրանի ներքին իրադարձություններին՝ այդ երկու կողմերը կարող են ձգտել ակտիվացնել պանթյուրքական շարժումն ու անջատողական հանգույցները մեր երկրի սահմաններին։ Ավելի վաղ Սաուդյան Արաբիան եւ Իսրայելի ռեժիմը սերտորեն համագործակցել են քրդերի, արաբների եւ բելուջների շրջանում էթնիկ խմբերին աջակցելու հարցում", - կարծում են իրանցի վերլուծաբանները:
Դրա հետ մեկտեղ, արձանագրվում է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ ճգնաժամի սրման թեժ պահին անցյալ ամիս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան խոսում է Հարավային Կովկասի տարածաշրջանում Վաշինգտոնի ծրագրի եւ ռազմավարական նպատակների մասին:
"Կովկասյան տարածաշրջանում հակամարտություններին ամերիկացիների ակտիվ մասնակցության առաջին նպատակը այդ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցության ոլորտի ընդլայնումն է։ Վրաստանից հետո դաշինքը հույս ունի ամրապնդվել Բաքվում ու Երեւանում։ Անշուշտ, Ռուսաստանի կողմից Հայաստանի հետ ռազմա-անվտանգային դաշնագրերի անտեսումը և Ղարաբաղյան պատերազմում այդ երկրի պարտությունը ծանրակշիռ առիթ կստեղծեն այդ երկրի պետական գործիչների ՝ դեպի արևմուտք շրջվելու ձգտման համար։ Կովկասյան տարածաշրջանում Ամերիկայի ներկայության երկրորդ նպատակը Կասպից ծովից մինչեւ Եվրոպայի հարավ էներգետիկ միջանցքի ավարտումն է: Անկասկած, այդ տարածաշրջանի ածխաջրածնային ռեսուրսները կարող են մասնակիորեն նվազեցնել Ռուսաստանի ճնշումը եվրոպական մայրցամաքի վրա", - կարծում են վերլուծաբանները։
Դրա հետ մեկտեղ, ավելացվում է, որ եվրոպական մայրցամաքում ցրտերի սկսվելը եւ ածխաջրածնային ռեսուրսների նկատմամբ տարածաշրջանի պահանջարկը, Իրանի ներսում տեղի ունեցող անկարգությունները եւ Ռուսաստանի կենտրոնացումը Ուկրաինայի պատերազմի վրա եւ կովկասյան տարածաշրջանում իրադարձությունների անտեսումը փոփոխականներ են, որոնք կարող են Բաքվին եւ նրա դաշնակիցներին դրդել ռազմական գործողություններ սկսել Հայաստանի հարավային սահմաններին՝ Սյունիքի մարզի գրավման եւ Զանգեզուրի միջանցքի ստեղծման:
"Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո Բաքու ազդակ էր ուղարկվել այն մասին, որ Թեհրանը ոչ մի տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային խաղացողի բան թույլ չի տա փոխել իր միջազգային սահմանները և վտանգել իր ազգային շահերը։ Հաշվի առնելով տեղերում իրադարձությունների զարգացումն ու այդ տարածաշրջանում իրանական զինված ուժերի կողմից իրադարձությունների դիտարկումը, թվում է, թե Թուրանի առանցքի կողմից ռացիոնալ գործողությունները Թեհրանի հետ ուղիղ բանակցություններն են և Իրանի աշխարհաքաղաքական-տնտեսական նկատառումները հաշվի առնելը", - ամփոփել են հոդվածի հեղինակները։