Արմինֆո. Մոտ մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը կորցրել է գլխավոր մոդերատորի դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ՄՄՀՊԻ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, "Միջազգային կյանք" ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։
"Ծանր սրտով եմ գրում։ Սակայն, ակնհայտը չտեսնելը և իրականության հետ վիճելը լավագույն գործը չէ։ Եվ այսպես, մոտ մեկ տարվա ընթացքում (եթե որպես ելակետ վերցնենք 2021թ. նոյեմբերի 26-ը, Պուտին-Ալիև-Փաշինյան երրորդ եռակողմ համաձայնագրի ստորագրման ամսաթիվը) Ռուսաստանը կորցրել է
գլխավոր մոդերատորի դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում։ Ի՞նչ է եղել: Երեք փաստաթուղթ, որոնք ստորագրվել են Մոսկվայի վճռորոշ դերի դեպքում։ Այդ դերի ճանաչումը բոլոր առանցքային դերակատարների կողմից՝ Իրանից և Թուրքիայից մինչև Արևմուտք (հիշենք, թե ինչպես Մակրոնն ու Միշելը մինչև բրյուսելյան ձևաչափով առաջին հանդիպումը երկչոտ աշակերտների նման զանգահարում էին Պուտինին և ճշտում բոլոր հնարավոր մանրամասները)", - արձանագրել է փորձագետը։
Ընդ որում, ըստ նրա, այսօր կարելի է արձանագրել նախաձեռնության խափանում հանրային տիրույթում, ոչ հրապարակային տարածքում, արևմտյան օրակարգի ձևավորում ՝ որպես առաջատար։ Մարկեդոնովը կարծում է, որ Պրահայում քառակողմ հանդիպումն ամրապնդել է այն, ինչ սկսվել է 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում: "Այս տանգոն վարում է ԵՄ-ը։ Մեզ դուր է գալիս դա, թե՝ ոչ։ Իսկ Նահանգները սատարում է այդ գիծը 100 տոկոսով: Մոսկվան ուշանցում է իր նախաձեռնությունները (Օվերչուկը ինչ-որ բան ասել է հեռացող Փելոսիի գնացքի հետեւից, իսկ Զախարովան պատմել է Խովաեւի ջանքերի եւ բրյուսելյան բանակցությունների չորս փուլերից, Ռիքերի, Ռոքֆեյի այցերից, Փաշինյանի Փարիզ կատարած այցից հետո եւ, գործնականում, Պրահյան հանդիպմանը զուգընթաց)", - հավելել է քաղաքագետը: Միևնույն ժամանակ նա նշել է լռությունը, ուշացումը, "արտասվող հայրենասիրությունը"՝ որպես դիսկուրս, երբ բոլորը մեղավոր են՝ բացի ինձնից։
"Ինձ կասեն. "Փաշինյանը ուզում էր դեպի Արևմուտք, իսկ նրա շրջապատը՝ առավել եւս"։ Ուզելն՝ ուզում էր, ինչ նա ուզում էր, բայց ակտիվ գնաց այնտեղ միայն այն բանից հետո, երբ Մոսկվան, փաստացի, դադարեց արձագանքել Լեռնային Ղարաբաղի եւ հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ազդակներին։ Սկզբում Պարուխ-Ֆարուխ, հետո Աղավնո-Սուս-Լաչին, հետո Ջերմուկը։ .... Ոչ ոք չի ասում (համենայնդեպս՝ ես), որ պետք էր երկրորդ ճակատը ծավալել Կովկասում։ Բայց անել չորրորդ, հինգերորդ համատեղ հայտարարությունները, ակտիվացնել դիվանագիտության և միջնորդության բոլոր մակարդակները, և, որ գլխավորն է, խաղալ հրապարակավ, այլ ոչ թե կիսագաղտնի խորհրդակցություններում և կուլիսներում, կարելի էր և պետք էր", - համոզված է Մարկեդովովը։
Միևնույն ժամանակ, Մարկեդովովը հարց է տալիս, թե ինչն էր խանգարում ՀԱՊԿ նույն դիտորդներին առաջարկել՝ առանց Հայաստանի միակողմանի աջակցության, մինչև այն բանը, երբ ֆրանսիացիները Փաշինյանի հետ առաջարկեցին վրացական EUMM-ի մի տարբերակ Հայաստանի տարածքում։ "Դեռ երեկ-երեկ չէ առաջին օրը։ Գաղափարը գնաց, բայց երկչոտ և արդեն այն բանից հետո, երբ A տառն արտաբերվել էր Երևանում և Փարիզում։ Եւ այսօր դժգոհություններ պետք է ներկայացնենք ինքներս՝ մեզ: Եվ պետք է դասեր քաղենք, քանի դեռ ուշ չէ։ Խաղը դեռ չի խաղացել մինչեւ վերջ, եւ գրագետ վերադիրքավորումը կարող էր աշխատել: Բայց՝ ահա խնդիրը. իսկ ո՞վ է դա անելու: Որտե՞ղ է ավելի լավ միացնել Սորոս-Շմորոս-Երշիկի մասին ձայնապնակը: Բայց խնդիրն այն է, որ "լացակումած հայրենասիրության" օգնությամբ մեծ տերություններ չեն ստեղծվում", - ամփոփել է Մարկեդոնովը։
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում, որի նախաձեռնողը Մակրոնն էր, կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյյունքում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հայաստանը համաձայն է աջակցել Եվրամիության քաղաքացիական առաքելության իրականացմանը Ադրբեջանի հետ սահմանին, որի հետ պատրաստ է համագործակցել։ Առաքելության նպատակն է ամրապնդել վստահությունը և հեշտացնել սահմանային հանձնաժողովների աշխատանքը։