Արմինֆո. ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտությունն առաջ մղելու միջազգային ջանքերին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Փաթելը՝ պատասխանելով, իբր, Ադրբեջանի կողմից հայտնաբերված եղբայրական գերեզմանի վերաբերյալ հարցին։
"Մենք ցնցված ենք այս բազմամյա հակամարտության ընթացքում մարդկային զոհերի առնչությամբ և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Շատ ընտանիքներ տուժել են և կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում, և, չնայած մենք, մեր մասնակցության շնորհիվ, փորձում ենք առաջ շարժվել դեպի այլ ապագա, այդ ընտանիքներն արժանի են այն բանին, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, խաղաղություն ձեռք բերվի, ապաքինման համար անհրաժեշտ է պատասխանատվություն", - ընդգծել է Փաթելը ։ Ընդ որում, նա հավելել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել ճշմարտության եւ հաշտության առաջ մղմանն ուղղված միջազգային ջանքերին: "Եվ կարծում ենք, որ այդ գործընթացները կարող են ընթանալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շարունակվող խաղաղ գործընթացին զուգընթաց", - ամփոփել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմը տարածել էր եղբայրական գերեզմանոցում հայտնաբերված ադրբեջանցի զինվորականների կմախքների լուսանկարները, որոնք զոհվել էին առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ դրանք հայտնաբերվել են 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում։ Ուշագրավ է, որ այդ մերկապարանոց մեղադրանքներն արվել են առանց որեւէ փորձաքննության։ Մինչդեռ, փորձագետները հակված են կարծելու, որ դրանք Փառուխ գյուղի հանգուցյալ բնակիչների աճյուններն են, որը հակառակորդը գրավել էր այս տարվա մարտին: Հակառակորդը վանդալիզմի է ենթարկել հայկական գերեզմանոցը։ Իսկ այժմ գյուղի բնակիչների աճյունները փորձում է ներկայացնել որպես 1990-ականների սկզբին, իբր, հայերի կողմից սպանված ադրբեջանցի զինվորականների աճյուններ։