


Երեկ ուշ երեկոյան կայացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ
Ծառուկյանի հանդիպումը «Տաշիր-գրուպ» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանի և
Երևանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմբանկի» փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ, ովքեր
հատուկ Մոսկվայից ժամանել են Երևան:
Ինչպես հաղորդում են ԲՀԿ-ում ԱրմԻնֆո-ի աղբյուրները,
ձեռներեցների Երևան ժամանման և Ծառուկյանի
հետ հանդիպման նպատակը նախագահ Սերժ Սարգսյանի հետ ԲՀԿ առաջնորդի հաշտեցումն է`
հետագա առճակատումից և ներքաղաքական իրավիճակի սրումից խուսափելու համար: Առայժմ հայտնի չէ, թե ինչ արդյունք են
տվել այդ բանակցությունները: Սակայն ռուսաստանաբնակ հայ ձեռներեցները մտադիր են
նույն նպատակով հանդիպել նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Որոշակի տեղեկատվություն
չկա նաև այն մասին, թե արդյոք Հայաստանի ղեկավարը նրանց կընդունի:
Նշենք,
որ վերջին օրերին ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կտրուկ սրվել է: Դա տեղի է
ունեցել ՀՀԿ խորհրդի նիստում Սկերժ Սարգսյանի ելույթից հետո, որի ժամանակ նա սուր
քննադատության էր ենթարկել ԲՀԿ առաջնորդին` զերծ չմնալով վիրավորական մակդիրներից:



