ԵԽԽՎ-ում վերջին քվեարկությունը ցույց տվեց, որ Եվրոպայի
ներսում միաբանություն չկա Ռուսաստանի առնչությամբ: Նախաձեռնողներին մեծ
դժվարությամբ հաջողվեց հասնել այդ որոշմանը` անհավանական ճնշման օգնությամբ:
ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի (Մոսկվա) Կովկասի
բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը` առցանց հարցազրույցում:
Նշենք, որ հունվարի 28-ի քվեարկությամբ ԵԽԽՎ որոշում է
կայացրել մինչև ապրիլ ձայնից զրկել ՌԴ պատվիրակությանը: «Կողմ» է քվերակել 160
երկիր, «դեմ»` 42-ը, այդ թվում` Ադրբեջանը,
11 երկիր, որոնց թվում նաև Հայաստանը, ձեռնպահ է մնացել:
«Եվ հետագայում ամերիկացիների համար ավելի դժվար կլինի
վերահսկել Եվրոպան: Ընդ որում խոսքը վերաբերում է արդեն Ֆրանսիային, որը նոր
ղեկավարության օրոք կարող է դրսևորել ավելի ռուսամետ դիրքորոշում», - ընդգծել է
նա:
Իսկ աշխարհաքաղաքական պատկերը Հարավային Կովկասում,
Եվսեևի կարծիքով, շատ բանով կկանխորշովի ռուս-թուրքական և ավելի պակաս
ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման գործընթացով:
Փորձագետը կարծում է, որ հեռանկարում Մոսկվան, Անկրական
և Թեհրանը պետք է պայմանավորվեն տարածաշրջանային անվտանգության սկզբունքորեն նոր,
արտադաշինքային համակարգի ստեղծման շուրջ: Նրա կարծիքով, դա կհանգեցնի ԱՄՆ
ռազմաքաղաքական դերի նվազմանը Հարավային Կովկասում:
Մամուլի
ասուլիսը կազմակերպվել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ`
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Արդիական
երկխոսություններ հայկական մեդիայի համար» նախագծի շրջանակում: