Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղ գործընթացի ազդակն արդեն տրված է: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այդ մասին նա հայտարարել է ադրբեջանական ԶԼՄ-ներին:
"Հուսով եմ, որ մենք կամաց-կամաց մոտենում ենք խաղաղությանը ։ Ես բարձր եմ գնահատում Շառլ Միշելի գործունեությունն այս ոլորտում, որովհետև, ինչպես գիտեք, Բրյուսելում մի քանի անգամ եռակողմ հանդիպումներ են եղել, և ամեն անգամ մենք ավելի ենք մոտեցել խաղաղությանը", - ասել է Ալիևը ։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ընթացքում եւս կարեւոր հարցեր են քննարկվել: "Կարծում եմ, որ այս հանդիպումը նշանակություն կունենա խաղաղության պայմանագրի հասնելու համար։ Շփումները դեռ շարունակվում են։ Ամեն դեպքում, խաղաղ գործընթացի ազդակն արդեն տրված է", - հավելել է Ալիեւը։