Արմինֆո.Ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ԶՈՒ 17 զինծառայողներից 7-ը շարունակում են բուժումը զինվորական հոսպիտալում: Այդ մասին դեկտեմբերի 6-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով ՝ բժշկական հետազոտություններից հետո զինծառայողներն, անհրաժեշտության դեպքում, կանցնեն բուժում ու դուրս կգրվեն հոսպիտալից։ Նախարարը հրաժարվել է մանրամասներ հայտնել զինծառայողների առողջական վիճակի մասին՝ նշելով միայն լիարժեք հետազոտության անհրաժեշտությունը։
Ավանեսյանը նաեւ հաղորդել է, որ ներկայում կարիք չկա օտարերկրյա բժշկական կենտրոններ դիմել՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ագրեսիայի հետեւանքով զոհվածների մարմինների նույնականացման համար: Նա նշել է, որ բժշկական կենտրոնների տեխնիկական հագեցվածությունը եւ մասնագետները բավարար են հետազոտություններ իրականացնելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 4-ին Բաքուն ԱՄՆ միջնորդությամբ Երեւանին է վերադարձրել 17 ռազմագերիների:
Ավանեսյանն անդրադարձել է նաև առողջապահական համակարգի արդիականացման թեմային։ Նա, մասնավորապես, տեղեկացրել է, որ շարունակվում է 12 նոր բժշկական կենտրոնների կառուցումը ։ 2023 թվականին նախատեսվում է բյուջետային ռեսուրսներ ուղղել նաև ամբուլատոր կլինիկաների վերանորոգման և բարեկարգման ծրագրերին ։ Նախարարը նշել է, որ հիվանդանոցների տեխնիկական հագեցվածությունը բավարար մակարդակում է, ինչ չի կարելի ասել առողջապահության առաջնային օղակի մասին: Կապիտալ ծախսերն, առաջին հերթին, պետք է ուղղվեն այդ օղակում իրավիճակի բարելավմանը։ Օրինակ, հաջորդ տարի նախատեսվում է հիմնանորոգել 20 գյուղական ամբուլատորիաներ, որոնք հագեցած կլինեն նոր սարքավորումներով ։