Արմինֆո. Մոնպելիեի փաստաբանների միությունը վրդովմունք է հայտնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ: ՀՀ փաստաբանների պալատի հաղորդագրության համաձայն, միության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է:
«Իրավիճակը Հայաստանում օր օրի վատթարանում է: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ՝ խախտելով նրա տարածքային ամբողջականությունը։ Մոնպելիեի փաստաբանների միությունը խիստ անհանգստացած է ՄԱԿ-ի կողմից 1923 թվականից ի վեր ճանաչված սահմանները փոփոխելու այս փորձերից: Այս հարձակումները միջազգային իրավունքի խախտում են:
Մոնպելիեի փաստաբանների միությունը՝ լինելով հայ ժողովրդի կողքին և Հայաստանի փաստաբանների պալատի հետ կապված լինելով համագործակցության պայմանագրով, հաստատում է իր լիակատար համերաշխությունը հայ ժողովրդի, նրա փաստաբանների, նրա դատավորների և ողջ իրավաբանական համայնքի հետ, ովքեր աշխատում են այս երկրում արդարադատության հաստատման համար: Մի երկիր, որը մշտապես ցեղասպանությունների և ագրեսիաների զոհ է դառնում: Մոնպելիեի փաստաբանների միությունն իր վրդովմունքն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»: