Արմինֆո. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին նախօրեին հայտարարել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունն իրենց սահմանային վեճը պետք է լուծեն խաղաղ միջոցներով: Այդ մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։
Բաղերին այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում: Կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև լարվածությունը։
Ադրբեջանի նախարարը հայտարարել է, որ իր երկրի եւ հարեւան Հայաստանի միջեւ վեճը կարող է լուծվել բանակցությունների միջոցով: Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ ոտնձգգություն կատարել Հայաստանի հողերի նկատմամբ եւ չի ծրագրում որեւէ ռազմական գործողություն նրա տարածքի օկուպացման նպատակով:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, անցյալ ամիս տեղի են ունեցել մահաբեր սահմանային բախումներ, որոնք վատթարաագույնն էին այն պահից ի վեր, երբ երկու կողմերը 2020 թվականին վեցշաբաթյա պատերազմ էին վարում Լեռնային Ղարաբաղի համար: Յուրաքանչյուր կողմ մյուսին է մեղադրել սեպտեմբերյան բախումներ նախաձեռնելու համար։