Արմինֆո. Հոկտեմբերի 3-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների իր գործընկերներին ուղղված նամակում ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ զինծառայողների նկատմամբ իրականացված վայրագությունները: Այդ մասին ասվում է հանձնաժողովի Facebook-ի Էջում զետեղված հաղորդագրությունում։
Աղբյուրի համաձայն, պատգամավորը կոչ է արել ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք անհրաժեշտ են այդ անմարդկային գործողությունները դատապարտելու համար: