Արմինֆո. ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար եւ գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, հանդիպման օրակարգում եղել է Ուկրաինայի շուրջ իրավիճակը։ "Սալիվանը երախտագիտություն է հայտնել Թուրքիային՝ ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու միջոցով գլոբալ պարենային անվտանգության ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի եւ ուկրաինացի ռազմագերիների, ինչպես նաեւ Ռուսաստանում պահվող ԱՄՆ երկու քաղաքացիների ազատ արձակման ուղղությամբ նրա դիվանագիտական աշխատանքի համար:
Նրանք նաեւ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, ներառյալ՝ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին, երկխոսության եւ դիվանագիտության կարեւորությունը Արեւելյան միջերկրածովյան տարաձայնությունների լուծման համար, ինչպես նաեւ ՆԱՏՕ - ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության գործում առաջընթացը",- նշվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ: