Արմինֆո. Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի իր պաշտոնակից Կատրին Կոլոննայի հետ։
Ինչպես հաղորդում է Լեհաստանի ԱԳՆ-ը, նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները և տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը կոչ էր արել միջազգային առաքելություն ուղարկել հայ - ադրբեջանական սահման՝ ադրբեջանական ագրեսիան կանխելու համար: