Արմինֆո.ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կեմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Սենատ կներկայացնի 2 օրենսդրական նախաձեռնություն, որոնք կապահովեն 907 բանաձեւի կիրառումը (որն ԱՄՆ կառավարությանն արգելում է որեւէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին) եւ կարգելեն ամերիկյան ռազմական տեխնիկայի, մասնավորապես, F-16 կործանիչների եւ դրանց արդիականացման համակարգերի վաճառքը Թուրքիային: Այդ մասին ասվում է Հայ դատի բյուրոյի հաղորդագրության մեջ ։
Աղբյուրի համաձայն, օրենսդրական փոփոխությունների քննարկումը նախատեսված է ս. թ. հոկտեմբերի 11-ին: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Մենենդեսին ' տարածաշրջանային երկու անխոհեմ ուժերին պատասխանատվության ենթարկելու ջանքերի համար, որոնք իրական սպառնալիք են Հայաստանի և Արցախի համար։
"Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մի քանի ուղղություններով շարունակելու է աշխատանքները, որպեսզի ապահովի վերոնշյալ օրինագծերի ընդունումը", - ասված է հաղորդագրության մեջ: