Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների հարաբերություններում, ցավոք, կան խնդիրներ, և դա ամենակարևոր գործոնն է, որը պետք է հաշվի առնել։ Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով արցախյան հիմնախնդրի լուծման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանն առնչվող հարցին։
Վարչապետը նշել է, որ համանախագահների շփումներում եւ աշխատանքում խնդիրները ծագել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: "Կողմերը հայտարարում են աշխատելու որոշակի պատրաստակամության մասին, բայց աշխատանքային մակարդակում մենք տեսնում ենք, որ այդ շփման գործնական պայմանները բարդ են", - ասել է նա: