Արմինֆո.Գեղամ Շահբազյանն ազատվել է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պետի պաշտոնից:
Ինչպես հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը, համապատասխան որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Շահբազյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018թ. հուլիսին՝ Փաշինյանի որոշմամբ։