Արմինֆո. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի, սահմանների սահմանազատման եւ հաղորդակցությունների բացման հարցերի շուրջ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ֆրանսիայի նախագահի կաբինետի խորհրդական Իզաբել Դյումոնի հանդիպման ժամանակ:
Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպման ժամանակ նշվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ վերջերս կայացած հեռախոսազրույցների ընթացքում անցկացված քննարկումներն ու կառուցողական երկխոսությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում ՝ ադրբեջանաֆրանսիական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: