Արմինֆո. Պաշտպանությանն ուղղվող ծախսերը շեշտակի կաճեն: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«2023թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտին հատկացնել 708.6 մլրդ դրամ՝ 2022 թվականի 518.6 մլրդ դրամի դիմաց։ Հատկացումներն ավելացել են 190 մլրդ դրամով կամ 37%-ով։ Լրացուցիչ ֆինանսավորումը հիմնականում ուղղվելու է ռազմական պաշտպանության ոլորտին, ինչպես նաև հասարակական կարգի և անվտանգության, ազգային անվտանգության, դատական գործունեություն և իրավական պաշտպանության ապահովմանը: Հ.Գ. Ավելի կոնկրետ միայն ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն 2023-ի նախատեսվում է ավելացնել 47,2%-ով կամ 160.7 դրամով։ Արդյունքում, 2023-ին ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն կկազմի 501 մլրդ 285 մլն դրամ», - գրել է պատգամավորը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ