Արմինֆո. ԱՄՆ-ը մի քանի մակարդակներով աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ՝ իրավիճակն ապաէսկալացնելու համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանի ԱԽ քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի օգնականի հետ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության գծով խորհրդականի նախորդ օրվա հանդիպումը Նյու Յորքում մեկնարկած կայունության գործընթացի մաս էր, Փրայսը, մասնավորապես, ասել է. "Որքան ես հասկանում եմ, երեկվա հանդիպումը եղել է Ազգային անվտանգության խորհրդականների մակարդակով։ Մենք զբաղվել ենք. պետքարտուղարը փոխգործակցել է ԱԳՆ իր գործընկերների հետ։ Պետքարտուղարը նույնպես փոխգործակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։ Այսպիսով, մենք փոխգործակցում ենք մի քանի մակարդակներում, մի քանի խողովակներով, որպեսզի ամրապնդենք ապաԷսկալացման եւ սահմանազատման անհրաժեշտությունը":
Մինչդեռ, այն հարցին, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը չի մասնակցել երեկ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռիքերն ակտիվորեն համագործակցել է իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ: "Նա, իհարկե, եղել է Նյու Յորքում անցյալ շաբաթ՝ մեզ հետ, քարտուղարի հետ: Նա մասնակցել է եռակողմ հանդիպմանը ,որը նա (պետքարտուղար – խմբ) անցկացրել է, մենք անցկացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Վերջերս նա եղել է Հարավային Կովկասում, որտեղ անձամբ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այնպես որ, նա խորապես ներգրավված էր դրանում", - ասել է Փրայսը։
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ: Ինչպես հաղորդել է Գրիգորյանը, հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Կարեւորվել է վերջին ագրեսիայի հետեւանքների վերացումը։
Հավելենք նաև, որ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացել է ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: