Արմինֆո.Խաղաղությունը չի կարելի պարտադրել։ Այսպես է արձագանքել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի վերջին խախտմանը, որը հանգեցրել է երեք հայ զինծառայողների մահվան։
"Այսօր կրկին հաղորդումներ են ստացվել Ադրբեջանի կողմից երեք հայ զինծառայողների սպանության և մեկ վիրավորի մասին։ Այս և շատ այլ անիմաստ զոհերը սնուցում են ատելություն ու անկայունություն։ Անվտանգությունն, իրականում, հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները պահպանվում են, իսկ զորքերը միմյանց հետ չեն բախվում մոտ հեռավորությունում: Խաղաղությունը չի կարելի պարտադրել", - գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը Թվիթերում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմը երեք զոհված զինծառայող ունի։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ