Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունելուց հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հաղորդում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
"Ֆրանսիայի նախագահը կրկին դիմել է իր ադրբեջանցի գործընկերոջը՝ կոչ անելով վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և ուժերը պահել ելման դիրքերում, նշենք, որ վերջին օրերի բախումները մեծ թվով զոհերի պատճառ են դարձել։ Նա նաեւ հիշեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջի մասին։ Նա նաեւ Ալիեւին հաղորդել է բոլոր չլուծված հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու Փաշինյանի պատրաստակամության եւ դրանցում իր ներդրումն ունենալու Ֆրանսիայի պատրաստակամության մասին", - ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Փաշինյանը Փարիզում բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպման առանցքային հարցերի թվում էր Ադրբեջանի վերջին ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Փարիզը վերահաստատել է Բաքվի եւ Երեւանի միջեւ հարցերի դիվանագիտական կարգավորմանն իր հավատարմությունը եւ Ադրբեջանին կոչ է արել հարգել Հայաստանի ինքնիշխանությունը: