Արմինֆո.Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, հավելելով, որ զինծառայողի առողջական վիճակը բավարար է:
Նշենք, որ Սամվել Անթանյանի հայրը սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարության մոտ բողոքի ակցիաներ իրականացրած ծնողների թվում էր։ Այն ժամանակ նա հաղորդել էր, որ իր 19-ամյա որդին երկու ամիս առաջ էր զորակոչվել զինվորական ծառայության և ծառայում էր Կապանում։ Նա նաև հաղորդել էր, որ որդին անհետացել է Ներքին հանդի շրջտանում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս։