Արմինֆո.Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկո Անտոնիո Ռուբիոն հայտարարել են երկկուսակցական բանաձև ներկայացնելու մտադրության մասին, որը դատապարտում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և կոչ է անում դադարեցնել ամեն տեսակ ռազմական օգնություն այդ երկրին:
Այդ մասին Twitter-ում հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից վճռական եւ բովանդակալից միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Facebook-ի իր էջում հայտարարել է նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆը: "Մենք պետք է ընդմիշտ դադարեցնենք ամեն տեսակի օգնություն ցուցաբերել ալիևյան ռեժիմին, պահանջենք ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, պատժամիջոցներ կիրառենք և ձգտենք հասնել քրեական պատասխանատվության պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Իմ գործընկերները եւ ես կշարունակենք շտապ կարգով Կոնգրեսում զբաղվել այդ նպատակներին հասնելուն ուղղված օրենսդրական գործընթացներով, եւ մենք չենք հանգստանա, մինչեւ ԱՄՆ-ը միջոցներ չձեռնարկի", - ընդգծել է կոնգրեսականը: