Արմինֆո.Սեպտեմբերի 23-ին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին, որոնց գերեվարումը ԿԽՄԿ-ին հաստատել են ադրբեջանական իշխանությունները: Այդ մասին ասվում է ԿԽՄԿ ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում՚
«Տեսակցությունն իրականացվել է առանձնազրույցների ձևաչափով, կապ է հաստատվել ընտանիքների հետ։
Իր հանձնագրի համաձայն՝ նման տեսակցությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև օգնում վերականգնել և պահպանել կապը ընտանիքի հետ։ Ելնելով ԿԽՄԿ ընթացակարգերից՝ այցելությունների հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում են միայն պատկան մարմիններին», - նշված է հաղորդագրությունում:
Նշենք, որ հայ իրավապաշտպանների տվյալներով, վերջին ագրեսիայի արդյունքում ադրբեջանական գերության մեջ կարող է գտնվել մինչեւ 20 հայ զինծառայող: