Արմինֆո.Միացյալ Թագավորության կառավարությունը, այդ թվում՝ Վիեննայում ԵԱՀԿ մեր միջնորդության ժամանակ, հստակ հասկացրել է, որ զինված ուժերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ նրանք գտնվում էին մինչև ռազմական գործողությունները սկսվելը: Այդ մասին ասվում է Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրերի» հարցմանն ի պատասխան ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության հաղորդագրությունում:
«Հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է: Մենք միշտ դատապարտել ենք քաղաքացիական տարածքների թիրախավորումը բոլոր հակամարտությունների ժամանակ։ Մեր մտքերը վերջին բռնությունների հետևանքով զոհվածների կամ վիրավորների ընտանիքների հետ են։ ՄԹ կառավարությունը ողջունում է ռազմագերիների և մահացածների աճյունների վերադարձը։ Մենք կոչ ենք անում կողմերին քննարկել մնացած բոլոր ռազմագերիների և մահացածների աճյունների վերադարձի հարցը։ Խոշտանգումների մասին հաղորդումները չափազանց մտահոգիչ են, և պահանջվում է համապատասխան մարմինների մանրակրկիտ հետաքննություն»,- ասվում է Երևանում Միացյալ Թագավորության դեսպանության հաղորդագրությունում: