


Ընդդիմադիր եռյակի առաջնորդներ Գագիկ Ծառուկյանը (ԲՀԿ),
Լևոն Տեր-Պետրոսյանը (ՀԱԿ) և Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգություն») նախօրեին
կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին
համազգային հավաք անցկացնել Ազատության հրապարակում:
Հանրահավաքում
ընդդիմադիր եռյակը մտադիր է իր կողմնակիցների հետ քննարկել ՀՀԿ խորհրդի նիստից
հետո երկրում ստեղծված ներքաղաքական
իրավիճակը, որի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել
Ծառուկյանին` նրան անվանելով քաղաքական չարիք, կիսագրգետ և մանկամիտ գործիչ:



