Արմինֆո. Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակներում կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների ոչ պաշտոնական հանդիպում: Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
"Կայացել է Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպում։ Զրույցը կայացել է Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակներում", - ասվում է հաղորդագրության մեջ:
Այնուհետև նրանք մասնակցել են տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին ։