Արմինֆո.Հայաստանում իրավիճակը մտահոգիչ է։ Այդ մասին հայտարարել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը։
"Հաշվի առնելով վերջերս Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի գործողությունները՝ ես կցանկանայի հաստատել մեր անսասան աջակցությունը և մեր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Տարածաշրջանը միշտ եղել եւ լինելու է հայ ժողովրդի կողքին", - գրել է Պեկրեսը Twitter-ի իր էջում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պեկրեսը հարձակման էր ենթարկվել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Այդ այցը դիվանագիտական սկանդալ էր առաջացրել Բաքվի և Փարիզի միջև։