Արմինֆո.եպտեմբերի 23-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
«Գիշերվա ընթացքում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել», - ասվում է ՊՆ հայտարարությունում:
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: