
Սահմանամերձ Վերին
ճամբարակի մանկապարտեզը տարիներ շարունակ ջեռուցվել է վառելափայտով: Իսկ անցյալ
տարի տեղում փորձել են տարածքը տաքացնել էլեկտրաէներգիայով: Այդ տարբերակը ևս
արդյունավետության տեսանկյունից իրեն չի արդարացրել:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
Ընկերության մամուլի ծառայությունից, հավատարիմ մնալով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման
մոդելին և պատասխանատու արժեհամակարգին`Տեղեկատվական համակարգերի վարչության
աշխատակիցներն, իրենց անձնական ներդրման միջոցով, ջեռուցման համակարգ են անցկացրել
մանկապարտեզի հսկայական մասնաշենքի կրտսեր խմբի հարկաբաժնում: Նույն թիմի
աջակցությամբ, առաջին հարկի խոհանոցում տեղադրվել են 500 լ տարողությամբ ջրի բաք և
պոմպ: Դա թույլ կտա մանկապարտեզն ապահովել
ոչ միայն սառը, այլև տաք ջրով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների միասնական նվիրման արդյուքնում, Վերին ճամբարակի
մանկապարտեզի ջեռուցման գործընթացն այլևս կախված չի լինի բնության
քմահաճույքներից, սաներն ու դաստիարակները կմոռանան ժամանակին եղած անհարմարության
հետևանքները` ծխի ներհոսքը և արդյունավետության տեսակետից չարդարացված
ջերմարձակումը: Ակնհայտ կլինեն նաև հասարակության հանդեպ հոգատար այս մոտեցման
բնապահպանական օգուտները:
Գործունեության հենց սկզբից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի
շուկայում առաջնորդվել է կառավարման քաղաքակիրթ մոդելով: Կորպորատիվ
պատասխանատվության սկզբունքով գործելու կազմակերպության արժեհամակարգը վաղուց
կենսակերպ է դարձել ընկերության աշխատակիցների համար: Երկրին և հասարակությանն
օգտակար լինելու նրանց ցանկությունը պարբերաբար դրսևորվում է բազմաթիվ
նախագծերում, որոնց իրականացման որոշումը կայացնում և միջոցներ են տրամադրում կազմակերպության տարբեր վարչությունների
աշխատակիցները:
Տարբեր վարչությունների աշխատակիցների աջակցության
արդյունքում, միայն 2014թ ընթացքում, ծրագրեր են իրականացվել մի շարք
համայնքներում: Մասնավորապես, սահամամերձ Բերքաբեր գյուղի դպրոցը թշնամու
գնդակներից պաշտպանելու նպատակով, կառուցվել է պաշտպանիչ երկաթ-բետոնյա պատ,
Վեդիում ցանկապատվել է տեղի եկեղեցու տարածքը, Բյուրեղավանի գիշերօթիկում ստեղծվել
է լիարժեք կահավորված և ներքին ցանցով ապահովված համակարգչային սենյակ,
տրամադրվել 4G/Wi-Fi երթուղղիչ,
սահմանամերձ Վահան գյուղի դպրոցում կառուցվել է սանհանգույց և այլն:
Թվարկված բոլոր ծրագրերի հիմքում եղել է երկրին և
հասարակությանն օգտակար լինելու, միասին հաջողության հասնելու կամքն ու
վճռականությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի
առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է
ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի
ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին
լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը
կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների
մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի
բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով
(Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):
«Բջջային
Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն
օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում
է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև
Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և
իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան
ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից
«ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: