Արմինֆո. Խորհուրդ տալով Բաքվին և Երևանին վեճերը լուծել խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով՝ Իրանի ԶՈՒ շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխություն։ Այդ մասին Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է սեպտեմբերի 22-ին ՝ Սրբազան պաշտպանության շաբաթվա զորահանդեսի ժամանակ, հայտարարելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ամեն մի պատերազմի։
Գեներալը նաեւ Պարսից ծոցի հարավային երկրներին կոչ է արել զգուշանալ սիոնականնրի խռովությունից:
Ասելով, որ վերջինների ներկայությունը խախտում է տարածաշրջանի անվտանգությունը, նա հավելել է, որ Իրանի զինված ուժերը հետախուզության եւ դիտարկման միջոցով հետեւում են սիոնականների բոլոր տեղաշարժերին: "Եթե մենք վտանգ գանք, մենք կպատասխանենք սիոնական ռեժիմի տարրերին և նրանց կողմնակիցներին։ ԱՄՆ-ը եւ սիոնիստական ռեժիմը սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը", - ասել է նա, հավելելով, որ Իրանին հարկավոր է տարածաշրջան առանց սպառնալիքների եւ Արեւմտյան Ասիայում բարեկամությամբ եւ համագործակցությամբ լի։
Բաղերին ասել է, որ Սրբազան պաշտպանությունը բոլորին ապացուցել է, որ դիմադրությունը
անվտանգ եւ արժանապատիվ կյանքի հասնելու միակ միջոցն է, հաղորդում է mehr-ը: