Արմինֆո.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ:
ՀԱՊԿ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ: Քննարկել են ստեղծված իրավիճակում կազմակերպության հետագա հնարավոր միջոցները։
Ստանիսլավ Զասը որպես ՀԱՊԿ առաքելության ղեկավար ժամանել է Հայաստան՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշմանը համապատասխան:
Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության ապաԷսկալացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ: